Հասարակություն
Գնացքը դուրս է եկել ռելսերից, վնասվել է երկաթուղային գիծը
Հոկտեմբերի 12-ի լույս գիշերը՝ կեսգիշերվա սահմաններում, տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար շարժակազմի անկում:
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին դեռ գործում են երթևեկության սահմանափակումներ
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ:
Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Շահումյան գյուղի միջնակարգ դպրոց
Դեսպանը նաև ֆրանսերեն գրքեր և ուսումնաօժանդակ նյութեր է նվիրել դպրոցին՝ ֆրանսերենի ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու համար:
Մշակվել է պատվաստումների իրականացման ռազմավարություն
Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված բնակչության շրջանում պատվաստումների լիարժեք կազմակերպման և իրականացման նպատակով մշակվել է չպատվաստված կամ անհայտ պատվաստումային կարգավիճակով անձանց առաջնահերթ պատվաստումների իրականացման ռազմավարություն, որը գրություններով տեղայնացվել է Երևանի քաղաքապետարանին, մարզպետարաններին, բժշկական կազմակերպություններին: