Հասարակություն
Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահը և անդամները 2 տասնյակ քաղաքացուց խոշոր չափի կաշառք են ստացել
Ավարտվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Լոռու մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի ու նույն հանձնաժողովի անդամների կողմից երկու տասնյակ քաղաքացուց կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նախաձեռնված, ապա ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությունը:
«Ռիբոկին» հարակից օտարման ոչ ենթակա հողատարածքը վաճառվել է Ռուբեն Գևորգյանի դստերը
2000-2006 թվականներին Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Բ.Ք.-ն Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 12 և 13 հասցեների շենքերին հարող տարածքում գտնվող՝ 6452.68 քմ մակերեսով հողամասը (հարակից է «Ռիբոկ» սպորտային համալիրին) օրենքի խախտմամբ օտարել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռ.Գ.-ի դստերը՝ Ա.Գ.-ին:
Ֆրանսիան պատրաստակամ է համագործակցությունն ընդլայնել ՆԳՆ-ի հետ
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե դը Կոտինիին։ Ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է նրան Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ։
Խոսելով անկլավների մասին՝ երբեք մի մոռացեք մեր Արծվաշենի մասին. Սանոսյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, թե անկլավների խնդիրը որքան բարդ է թվում, այնքան էլ պարզ է, քանի որ կան քարտեզներ և դրանց համար իրավական հիմքեր։
Դի՝ Վանաձորի լճում
Փրկարարները Զորավար Անդրանիկի փողոցի մոտակայքում գտնվող արհեստական լճից դուրս են բերել Գ. Խ.-ի (ծնված 1998 թ․) դին: