Հասարակություն
Գողություն և գողության փորձ նույն օրը. 29–ամյա երիտասարդը ձերբակալվել է
Հոկտեմբերի 2-ին, ժամը 11.52-ին, ոստիկանության ՕԿԿ ահազանգած քաղաքացին գողության մասին հաղորդում տվեց. տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Վերին Անտառային փողոցում գործող սննդի կետի պահեստային դուռը, գողացել չհրկիզվող պահարանը, նաև՝ դրամարկղում եղած 200 000 դրամը։
Եղջերուն վերադարձել է «Դիլիջան» ազգային պարկի տարածք
Օրեր առաջ Արագածոտնի մարզի Սիփան և Ծիլքար գյուղերը բացահայտելիս նկատված արկածախնդիր ազնվացեղ եղջերուն ավելի քան 200 կմ ճանապարհորդությունից հետո վերադարձել է «Դիլիջան» ազգային պարկի տարածք:
ՊԵԿ-ը բացահայտել է հատուկ սխեմայի միջոցով պետական բյուջեից ԱԱՀ-ի գումարներ հափշտակելու դեպք
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, այն մասին, որ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրական մտադրության` պետական գրանցում է ստացել մի կազմակերպություն, որի նպատակն է եղել արհեստականորեն ստեղծել ավելացված արժեքի հարկի գումարներ՝ դրանք պետական բյուջեից հափշտակելու նպատակով:
Կոռուպցիոն չարաշահումներ կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում. նախաքննությունն ավարտվել է
ՊՈԱԿ-ի տնօրենն, իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու դիտավորությամբ, 2012-2018թթ. ընկած տարբեր ժամանակահատվածներում, առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 345․692․000 ՀՀ դրամ գումարն առանձնացրել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրիի մասնաճյուղի գույքային ֆոնդից և փոխանցել վերոնշյալ հասարակական կազմակերպությունների բանկային հաշիվներին: Այնուհետև նշված գումարները կանխիկացրել է՝ այդ կերպ հափշտակելով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքը։
Իսրայելից եկած քաղաքացիների կողմից, բացի Հայաստան տեղափոխվելը, այլ կարիքներ չեն բարձրաձայնվել
Իրականացվել է Իսրայելից Հայաստան տեղափոխվող քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների ցուցակագրումը։