Հասարակություն
Միջպետական ավտոճանապարհի Արտաշատից Արարատ տեղամասում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ36+212- կմ47+490 հատվածում՝ Արտաշատից Արարատ տեղամասում, ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Կապալառու կազմակերպությունը ֆրեզավորել է ասֆալտբետոնե վերին շերտը եւ տեղադրում է ասֆալտբետոնե նոր ծածկ։
Նախարարին զեկուցվել են կապիտալ ծախսերի կատարման ընթացքը և առկա խնդիրները
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն։
Գորիսում աղջիկ «փախցրած» երիտասարդները ձերբակալվել են
Գորիսցի երեք երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Սյունիքի նախկին մարզպետի որդու մեղադրանքը փոփոխվել է, նա կալանավորվել է
Տ․ Խաչատրյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2023թ․ հունիսի 19-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, իրեն պատկանող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել է Գորիս քաղաքում գործող ավտոտեխսպասարկման կետ՝ մինչ այդ ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ հեռախոսային խոսակցության ընթացքում ծագած վիճաբանության կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով։
Քննարկվել է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման ու վերանորոգման ծրագիրը
Նախարարի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ, այդ թվում՝ խստորեն հետևել նախարարության աշխատակիցների կողմից քաղաքացիական ծառայողին և պետական պաշտոնյային հարիր վարքագծային կանոնների պահպանմանը։