Հասարակություն
Եղբայրների վեճն ավարտվել է դանակահարությամբ
Նոյեմբերի 14-ի ժամը 18.21-ին Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած, թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել Սևան քաղաքի 39-ամյա մի բնակիչ: Ըստ բժիշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:
«Կանանց և երեխաների առողջության առաջնայնության միտումն ակնհայտ է». Ավանեսյան
Նա խոսել է առողջապահության պարտադիր ապահովագրության ծրագրի ներդրման մասին. «Կանայք ավելի շատ են դիմում, որովհետև գիտեն՝ եթե մի բան հայտնաբերվի, իրենք միայնակ չեն, պետությունը նրանց կողքին է»։
«Բուժօգնության ծավալի մեծացումը բերեց դիմելիության կտրուկ աճի». Անահիտ Ավանեսյան
«Վերջին տարիներին պետպատվերի կտրուկ աճի պայմաններում մենք տարվա կեսից կամ վերջում փորձում էինք անընդհատ ավելացնել դրամական միջոցներ, որ կարողանանք հավուր պատշաճի կատարել բուժկենտրոնների հետ կապված մեր պարտավորությունները»,- ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով պետպատվերի գումարներին։
«Մեր քաղաքացիներն արժանի են ունենալ լավագույն առողջապահական համակարգը». Անահիտ Ավանեսյան
Ավանեսյանը խոսել է նաև պարտադիր առողջապահական ապահովագրական համակարգի ներդրման մասին․ «Այո, մեր քաղաքացիներն արժանի են ունենալ լավագույն առողջապահական համակարգը, որին հասնելու համար ջանքեր չենք խնայելու»,- վստահեցրել է նախարարը։
«Երկրի բյուջեն, թվերից ու տոկոսներից անդին, նախ և առաջ մարդու համար է». Անահիտ Ավանեսյան
«Երկրի բյուջեն, թվերից ու տոկոսներից անդին, նախ և առաջ մարդու համար է, թե ինչպես կիրագործվի նրա ծնվելու, առողջ մեծանալու, կրթվելու, արարելու, երջանիկ ապրելու իրավունքը, և ինչ արդյունք կստեղծի նա իր կյանքով».