Հասարակություն
«Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն, որոշ ճանապարհներին մերկասառույց է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ ճանապարհահատվածին իրականացվում են հողային‚ ջրթող խողովակների կառուցման աշխատանքներ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ ճանապարհահատված‚ որտեղ ընթանում են շինարարական աշխատանքներ։ Տեխնիկական հսկողությունն ու շինարարությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացրել են շինաշխատանքների ընթացքին։
Նախագծերի ընդունումը կնպաստի փակ շրջանառու համակարգերի ներդրման խնդիրների կարգավորմանը
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր՝ նոյեմբերի 21-ի ԱԺ արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ խորհրդարանին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Լիցքավորի՛ր էլեկտրական մեքենադ Team Energy կայաններում, վճարի՛ր 50%-ը
Team Telecom Armenia-ն և Visa-ն գրավիչ առաջարկ են ներկայացնում էլեկտրական մեքենաների վարորդների համար․ Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններում վճարումը Visa քարտով կատարելիս հաճախորդից կգանձվի գումարի 50%, իսկ մնացած կեսը կհատուցվի Visa-ի կողմից։
ԼՂ-ից բռնի տեղահանված 1837 ուսանող է արդեն իսկ ներգրավված ՀՀ պետական բուհերի կրթական ծրագրերում
Տեղեկացվել է նաև, որ ներկայումս շրջանառության մեջ է ԼՂ-ի կառավարության կողմից ուսման վարձի փոխհատուցմամբ ՀՀ բուհերում սովորող ուսանողների ուսման վճարների փոխհատուցման կարգը: