Հասարակություն
Կիրանցի երեք բնակիչ տեղյակ չի եղել, որ համարվում է «Հայանտառի» աշխատակից ու աշխատավարձ ստանում
ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Իջևան համայնքի մի քանի բնակիչ 2022 թ․ ընթացքում, որպես սեզոնային բանվոր աշխատանքի ընդունվելով «Հայանտառ» ՊՈԱԿ «Սևքարի անտառտնտեսության» մասնաճյուղում, աշխատանքի չեն գնացել, սակայն ստացել են աշխատավարձ:
Մանվել Բադալյանը՝ ՄՊՀ անդամի թեկնածու
ԱԺ-ն քննարկում է մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում Մանվել Բադալյանի թեկնածությունը։ Նրան առաջադրել են ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
Կառուցապատողն առաջարկում է զեղչ մինչև տարեվերջ անշարժ գույք գնելու համար (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
«Առաջարկում ենք մինչև 10% զեղչ՝ հնարավորություն տալով մինչև դեկտեմբերի 31-ը առավել մատչելի պայմաններով ձեռք բերելու երազանքի հարմարավետ տունը: Մենք իրագործում ենք տարբեր նախագծեր և կարծում ենք, որ յուրաքանչյուրը կգտնի իր նախընտրություններին համապատասխան տարբերակը»,- նշում է ընկերության վաճառքի մասնագետ Նարեկ Հեպոյանը:
«Top Weed» առցանց խանութ-հարթակով զբաղվել է խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ
Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 7-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Գ.-ի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածում «Top Weed» առցանց խանութ-հարթակը ստեղծելու, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն ապօրինի իրացնելու և 79 մլն դրամ փողերի լվացում կատարելու համար:
Օզոնային շերտի պահպանության նոր կարգավորումները հիմնականում կվերաբերի սառնարանային տնտեսություններին
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության ու Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի եւ դրանց անդամ պետությունների միջեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ճանապարհային քարտեզով, որն այդ համաձայնագրի ստորագրման արդյունք է, ամրագրված կանոնակարգով օզոնային շերտը քայքայող նյութերը վերականգնելու պարտավորություններ պետք է սահմանվեն 2024 թվականից, ինչը նշանակում է, որ նոր հասկացությունները պետք է արտացոլվեն «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում: