Հասարակություն
Կապանում իրականցվում են մեծ ծավալի սուբվենցիոն ծրագրեր (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
2023 թվականին Սյունիքի մարզկենտրոն Կապան համայնքը մարզում ամենամեծ ծավալի սուբվենցիոն ծրագրերն է ներկայացրել․ ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող աշխատանքներից հաստատվել է 2 մլրդ 825 մլն 627 հազար դրամ ընդհանուր արժեքով 11 ծրագիր՝ իրենց ենթաբաղադրիչներով, որում պետական բյուջեից համաներդրման չափը 1 մլրդ 893 մլն 488 հազար դրամ է։
Կենտրոնում իրար են բախվել 11 ավտոմեքենա
Դեկտեմբերի 15-ին, ժամը 14։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի և Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ և ավտոբուս, կա արգելափակված տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ի՞նչ անել՝ 100.000 դրամ միանվագ աջակցությունը ստանալու համար
Այն անձինք, ովքեր դեռևս չեն ստացել 100,000 դրամ միանվագ աջակցությունը, հետևաբար չեն դիմել երկամսյա 50,000 դրամ սոցիալական աջակցության համար, նրանք ևս այսօր կարող են լրացնել անհրաժեշտ դիմումները համապատասխան հարթակում։
Դպրոցում արցունքաբեր գազ օգտագործած պատանին ներկայացվել է ոստիկանություն
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 11։50-ի սահմաններում նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտը, փորձարկելու նպատակով, արցունքաբեր գազ է օգտագործել, ինչից հետո մի խումբ աշակերտներ «թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:
Հայաստանը պատրաստ է ուժեղացնել ջանքերը՝ արդյունավետորեն հակազդելու կոռուպցիային
Կրկին վերահաստատելով Հայաստանի հետևողականությունը Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի սկզբունքներին և նպատակներին՝ Կոմիտեի նախագահը նշել է, որ մեր երկիրը պատրաստ է ուժեղացնել համատեղ ջանքերը՝ արդյունավետորեն հակազդելու կոռուպցիային և այն կանխելու բոլոր մակարդակներում: