Հասարակություն
Պաշտոնյաները քայլեր չեն արել Աբովյան 8 հասցեի գույքը պետությանը վերադարձնելու ուղղությամբ
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Աբովյան փողոցի 8 հասցեում գտնվող շենքի օտարման գործընթացը:
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Նորադուսում ձերբակալվածներին
Տեղի կունենան առանձնազրույցներ ձերբակալված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց ձերբակալելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։
Խանութի հրդեհից տուժած Իրանի քաղաքացու վիճակը բավարար է. ՔԿ
2023 թվականի դեկտեմբերի 19-ին, ժ.14.00-ի սահմաններում, Տիգրան Մեծ փողոցի թիվ 36 հասցեում գործող խանութում բռնկված հրդեհի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 21-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
12 նոր սնանկության կառավարիչ համալրել է ոլորտը
Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի նախագահությամբ անցկացվել է 2023թ.-ի սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման երկրորդ՝ հարցազրույցի փուլը: Առաջին փուլի 30 մասնակիցներից երկրորդ փուլին մասնակցելու հնարավորություն են ստացել 12-ը:
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրենին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Ռեգինա Դե Դոմինիկիսին: