Հասարակություն
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Սնանկության գործով մեկ կառավարչի գործունեություն կասեցվել է, իսկ երկուսինը՝ դադարեցվել
Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Սուչյանի գլխավորությամբ, հավաքագրելով քաղաքացիների բողոքները, ինչպես նաև վեր հանելով այլ թերացումները, հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ:
Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան ճանապարհը միջին նորոգման է ենթարկվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
2023 թվականին միջին նորոգման աշխատանքներ են կատարվել Հ-28, /Հ-55/-Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի երկու հատվածներում՝ կմ2+000 - կմ16+985 և կմ19+000- կմ32+200։ Նորոգված ճանապարհը մոտ 28.2կմ է։
Դիլիջանի ոլորաններում մեքենա է այրվել
Պարզվել է, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի վերջնամասում այրվում է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա (վարորդ` Կ. Հ.)․ տուժածներ չկան։
Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 29-30-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։