Հասարակություն
Մոտ 9 հազար թոշակառու 300.000 դրամ և ավելի աշխատավարձ է ստանում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնել է, որ պատրաստվում են օրենսդրական փոփոխությունների փաթեթ ներկայացնել, ըստ որի՝ աշխատող թոշակառուն կկարողանա հրաժարվել կենսաթոշակից, որպեսզի հետագայում ավելի մեծ գումար ստանա։
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ընդգրկվել է միջազգային ասոցիացիայի կազմում
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան 2024 թվականի հունվարի 9-ից ընդգրկվել է Ռազմական ակադեմիաների միջազգային ասոցիացիայի կազմում:
Մաքսային գոտիներում առևտրային գործունեությունը կկազմակերպվի մրցույթի հիման վրա
Ըստ այդմ, առաջարկվում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության իրականացումը կազմակերպել Կառավարության սահմանած մրցույթի հիման վրա: Մրցույթում հաղթած անձանց հետ ուղղակի եղանակով կկնքվեն վարձակալության պայմանագրեր:
ՊԵԿ-ը հիշեցրել է հատուկ հարկման համակարգերում հայտարարություն ներկայացնելու վերջնաժամկետի մասին
Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ նշված ժամկետը սահմանված է շրջանառության հարկով հարկման համակարգի գծով` ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ, իսկ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի գծով` ՀՀ հարկային օրենսգրքի 267-րդ հոդվածներով։
«4 տարի առաջ ասացի՝ սարսափելի օրենք է». Աղազարյանը՝ փոխնախարարին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«4 տարի առաջ այստեղ՝ դեռ չվերանորոգված մեր սենյակում, ասացի, որ սա սարսափելի օրենք է, և մեկ օր շուտ պետք է դրանից ձերբազատվել»,- հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով եկամտահարկից հիփոթեքային վարկերի մարմանն ուղղելու ծրագրին։