Հասարակություն
Միջդիրքային, մարտական հենակետեր տանող ճանապարհներին շուրջօրյա իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ծառայության պատշաճ կազմակերպման և իրականացման համար միջդիրքային, մարտական հենակետեր տանող և կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին հատուկ տեխնիկայի միջոցով կատարվող ձնամաքրման ակտիվ աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով:
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է հարավային սահմանագոտի
Էդվարդ Ասրյանն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել զորամասերի մարտական պատրաստականությունն ու մարտական հերթապահության կազմակերպման ուղղությամբ կատարվող աշխատանքները։
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, կան փակ ավտոճանապարհներ
Ստեփանավանի, Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը, Երևան-Սևան ավտոճանապարհի 24-ից 33-րդ կմ-ը փակ են կցորդիչով բեռնատարների համար:
Քաղաքացիները կարող են դատարան դիմել օնլայն եղանակով
ԲԴԽ-ից հայտնում են, որ 2024 թվականի փետրվարի 1-ից սկսած՝ դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, պատասխան, դիրքորոշում, միջնորդություն և այլն) պետք է կազմվեն և ներկայացվեն Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան (բացառությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների, որոնք ներկայացվում են միայն նյութական եղանակով) ։
Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գառնիկ Գրիգորյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։