Հասարակություն
«ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի 20 տոկոսը անհատույց կփոխանցվի պետությանը
Նաև նշվում է. «Հայաստանի համար «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ռազմավարական նշանակությունը հաշվի առնելով՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը մտադրված է բաժնետոմսերի 20%-ը փոխանցել Հայաստանի Հանրապետությանը` անհատույց»։
ԵԽ գործընկերների հետ քննարկվել են տեղահանված անձանց իրավունքների ամրապնդման հարցերը
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի փորձագետների պատվիրակությանը, որը գլխավորել է ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Դանեղյանը:
Արիաննա Հովսեփյանի մեքենան հրկիզողը ներկայացել է ոստիկանություն
Վարույթն իրականացնող մարմին է ներկայացել ավտոմեքենայի հրկիզման վերաբերյալ ֆեյսբուքյան հայտնի գրառումը կատարած անձանավորությունը, որի հետ այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Հունվարի 25-ին՝ ժամը 14։40-ի դրությամբ, սաստիկ բքի և ձնահյուսի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
55-ամյա կինը հացաբուլկեղենի խանութներից մեկում կեղծ թղթադրամ է իրացրել
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ արտաշատցի 55-ամյա մի կին իրացնում է կեղծ թղթադրամներ: Պարզվեց նաև, որ նա օրեր առաջ Արտաշատի հացաբուլկեղենի խանութներից մեկում կեղծ թղթադրամ է իրացրել: