Հասարակություն
Նախանշվել են ՍԴ-ի հետ Դոնոր կազմակերպություններից յուրաքանչյուրի աշխատանքի հստակ ուղղությունները
2024 թվականի հունվարի 24-ին Սահմանադրական դատարանում հյուրընկալվել են Բարձր դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգին աջակցող Դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները։
Թաքցրել են 60 միլիոն դրամի չափով իրացման շրջանառությունը
Քրեական ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացած տեղեկությունները ստուգելիս ձեռք են բերվել փաստական տվյալներ` հարկերից խուսափելու հետևանքով պետությանը պատճառված խոշոր չափերով վնասի վերաբերյալ:
Տեսչական մարմինը «Զվարթնոց»-ում խստացված վերահսկողություն է իրականացրել տաքսիների նկատմամբ
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 𝟐𝟎𝟐𝟒թ․ հունվարի 𝟏𝟗-𝟐𝟔-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերի հետ խստացված վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ։
Տեխսպասարկման կետի մոտ «BMW X3» է այրվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։37-ին, մարվել՝ 15։08-ին։ Այրվել է «BMW X3» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Բ., ծնված 1997 թ.) և մասամբ ջերմահարվել նշված տարածքում գործող ավտոտեխսպասարկման կետի կախովի առաստաղը՝ մոտ 4 քմ:
Ճըվճըվ Արոյի որդին չի ենթարկվել լուսացույցի «կարմիր» ազդանշանին, հարվածել պարեկների մեքենային
Բացի այդ, չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք, ձերբակալվելուց հետո նշված վարորդը հրաժարվել է սթափության զննության ենթարկվելուց: