Հասարակություն
Նոր սարքավորման միջոցով կիրականացվի կենսաբանական ծագում ունեցող օբյեկտների մանրակրկիտ հետազոտություն
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի ձեռք բերած նոր՝ «Միկրոտոմ» սարքավորման միջոցով, Կենսաբանական, հողագիտական, սննդամթերքի, թմրամիջոցների և գործվածքների փորձաքննություններ իրականացնող բաժնում առաջին անգամ իրականացվել է նոր հետազոտություն՝ պարզելով բուսական ծագում ունեցող օբյեկտների մանրադիտակային պատկերը։
Օտարման ոչ ենթակա տարածքի նկատմամբ սեփականության իրավունք է տրվել, բենզալցակայան է կառուցվել
Երևան քաղաքի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցին հարող տարածքում գտնվող բենզալցակայանի վերաբերյալ փաստաթղթերը։
Կմեղմվեն Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները
Նշված միջոցառման իրականացման արդյունքում հնարավոր կլինի որոշակիորեն կանխել ջրային ռեսուրսի հավասարակշռված էկոլոգիական վիճակի խախտումը և մեղմել արտեզյան հորիզոնների, ինչպես նաև Մեծամոր գետի ջրատվության նվազման հետևանքները։
Մեղրիի սահմանին Իրանից Հայաստան է փոխանցվել թմրամիջոցներով լի պարկ. բացահայտվել է հանցախումբ
Մասնավորապես, պարզվել է, որ հանցավոր խմբի հիշյալ չորս անդամները պայմանավորվածություն են ձեռք բերել Իրանի Իսլամական Հանրապետությունում բնակվող անձի հետ՝ իրացնելու նպատակով, մաքսանենգ եղանակով առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ Հայաստան տեղափոխելու շուրջ:
«Սիներջի» ընկերության տնօրենն ու մի աշխատակից կալանավորվել են
Մեզ հայտնի դարձավ, որ 1 ամսով էլ կալանավորվել է «Սիներջի» ընկերության մի աշխատակից, որի անունը, սակայն, ԲԴԽ-ից չեն հրապարակում։