Հասարակություն
Նոր Արեշի պայթյունը եղել է գազի արտահոսքի և բնակչի կողմից կրակայրիչը վառելու արդյունքում
2024 թվականի փետրվարի 05-ին, անհայտ քաղաքացուց, ապա նաև 911 ծառայությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նոր-Արեշ 27 և 34 փողոցում պայթյունի ձայն է լսվել, մի քանի տուն է փլուզվել, կան տուժածներ: Ահազանգի կապակցությամբ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, որտեղ պարզվել է, որ Երևան քաղաքի Նոր-Արեշ 27 փողոցի 23 տունը պայթել է, իսկ փլատակների տակ հնարավոր է լինեն քաղաքացիներ:
Ավտովթարից մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանը
Ավտովթարից մահացել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանը
Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազը ՔԿ-ում նոր պաշտոն է ստացել
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնից:
ՏԿԵՆ-ը լուծարել է մի քանի ճանապարհաշինարարական ընկերությունների հետ պայմանագրերը
Պայմանագրային պարտավորությունները պատշաճ չկատարելու պատճառով պայմանագրերի լուծման գործընթացներ են նախաձեռնվել նաև Գուգարքի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող «Լոռու ՃՇՇ» ՓԲԸ-ի և Ստեփանավանի տարածաշրջանում ընթացիկ պահպանման աշխատանքներ իրականացնող «ՍՏԱԳ» ՍՊԸ-ի հետ։
«Հայաստանում ոսկու ձուլակտոր չի արտադրվում». նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում հայտարարել է, թե կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը մոտեցնում է նախանշված թիրախին` ապրանքների ու ծառայությունների արտահանման ցուցանիշը հասցնել ՀՆԱ-ի 60%–ին։