Հասարակություն
Քննարկվել է առողջապահության ոլորտում Հունգարիայի հետ գործակցության հուշագրի կնքման հնարավորությունը
«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում Հունգարիա կատարած այցիս շրջանակներում հանդիպում եմ ունեցել Հունգարիայի առողջապահության ոլորտը համակարգող Ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերի հետ:
Դանիել Իոանիսյանը ճանաչվել է տուժող. ՔԿ
Նշանակվել են դատանյութագիտական, դատամատնադրոշմային, դատահրդեհատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Սահմանադրական դատարանի 28-ամյակին նվիրված միջոցառմանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Սահմանադրական դատարանի 28-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը:
Մեքենան բախվել է ծառին ու այրվել. կա զոհ
Փետրվարի 9-ին, ժամը 08։30-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուլագարակ-Գարգառ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։
Աչաջուրում հայտնաբերվել են մեծ թվով հատված հացենի, 15 ածխահոր, 82 պարկ փայտածուխ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՇՄՆ Էկոպարեկային ծառայության և ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողներն ստացված օպերատիվ տեղեկատվության հիման վրա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Աչաջրի անտառպետության առաջին և երկրորդ պահաբաժիններում հայտնաբերել են մեծ թվով հատված հացենի և այլ տեսակի ծառեր, հատված ծառերի կոճղեր, այնուհետև Աչաջուր գյուղի հարակից տարածքում շահագործվող 15 ածխահոր և այդ ածխահորերի հարևանությամբ կուտակված 68,6 խմ հատված հացենի և այլ տեսակի փայտանյութ, 82 պարկ փայտածուխ: