Հասարակություն
Երևանում՝ թիվ 20 երթուղու ավտոբուսում հրդեհ է բռնկվել․ կան տուժածներ
Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում 2 քաղաքացու առաջին բուժօգնություն է ցուցաբերել, նրանցից մեկը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կապան-Զանգելան հատվածում հայ դիրքապահների կողմից կրակ բացելու մասին տեղեկատվությունը հետաքննվում է. ՀՀ ՊՆ
Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Տեսչական մարմինը Երևանում ու Արագածոտնում գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցրել
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել անհատ ձեռնարկատիրոջ կողմից ք․Երևան, Սեբաստիա 96/1 հասցեում «ԼԱԿ-Ա-ԲՈՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող, ինչպես նաև Արագածոտնի մարզ, գ. Արտենի, Երևան-Գյումրի մայրուղի հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող գազա-բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի
Փետրվարի 12-ին կայացած «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում գաղտնի քվեարկությամբ, միաձայն ՀՑԹԻ տնօրեն ընտրվեց պատմական գիտությունների թեկնածու, 2013-2018 թթ. ՀՑԹԻ ավագ, 2018 թ.-ից առաջատար գիտաշխատող, 2018 թ.-ից ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գագիկի Գզոյանը։
Պարեկները կանխել են դանակահարողի փախուստը
Փետրվարի 10-ի գիշերը, ժամը 1.15-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ անհայտ անձը դանակահարել է իր եղբորը: