Հասարակություն
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և BOGG PLC-ն («ԲիՕՋիՋի» բաց բաժնետիրական ընկերությունը, այսուհետ` Խումբ) համաձայնություն են ձեռք բերել Միացյալ Թագավորությունում (ՄԹ) գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբում Ամերիաբանկի ինքնուրույն լիիրավ անդամ դառնալու շուրջ: Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր: Բանկում իր բաժնեմասնակցությունը 10%-ի չափով կպահպանի նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ)։
«Ամերիաբանկը» կվաճառվի 303.6 մլն դոլարով
«Bank of Georgia Group»-ը հաղորդագրություն է տարածել, որտեղ մանրամասներ է հայտնել «Ամերիաբանկը» գնելու գործարքի մասին։ Ըստ հաղորդագրության՝ «Վրաստանի բանկը» «Ամերիաբանկի» 100% բաժնետոմսերը կգնի 303.6 միլիոն ԱՄՆ դոլարով։
Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն դիմումները պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ փետրվարի 19-ից Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն դիմումներ ներկայացնելու նպատակով այլևս մաքսատուն այցելելու անհրաժեշտություն չկա։