Հասարակություն
Մայր Աթոռում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով:
ՌԴ ԱԴԾ սահմանապահների հասանելիությունը ՍԷԿՏ համակարգին ապօրինի է. ԻՔՄ
ՍԷԿՏ համակարգը պարունակում է ՀՀ քաղաքացիների և ՀՀ պետական սահմանը հատող այլ անձանց անձնական տվյալներ, ինչը նաև ակնհայտ է ՀՀ կառավարության 2006 թ. հունիսի 22-ի «ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» 884-Ն թվակիր որոշման կարգավորումներից։
17 պատվավոր կոչումներից կմնա միայն մեկը
Առաջին ընթերցումից հետո խմբագրական փոփոխություններ են եղել «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխությունների նախագծում։
Մեքենայի պատուհանից կրակոցներ էր արձակել. 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները փետրվարի 20-ին, կեսգիշերն անց, Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու և զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածաքնով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 31-ամյա մի երիտասարդի:
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն
Փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմերը: