Հասարակություն
ՊԵԿ-ը հորդորում է նախօրոք անձի նույնականացման գործընթաց իրականացնել
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ 2024 թվականին եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն: Համակարգը կներդրվի «Ես եմ» hարթակում, որտեղ անձի նույնականացման համար գործում է երկու տարբերակ՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։
Հայաստանում մեկնարկել է «AMADEE-24»-ի՝ «Հայաստանից դեպի Մարս» գիտարշավը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փորձարկման տեղանքն ընտրվել է Արարատի մարզում՝ Մարսի միջավայրի հետ վերջինիս երկրաբանական և տեղագրական նմանության շնորհիվ։
Ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի աշխատակիցներ. ովքե՞ր են նրանք
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, որոնցից 2-ը Շիրակի մարզպետարանի աշխատակիցներ են. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Հակակոռուպցիոն կոմիտեից։
Միասնական սոցիալական ծառայության պաշտոնյաները նպաստառուներից կաշառք են ստացել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահատվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից մեկի պաշտոնատար անձանց կողմից նպաստառուներից կաշառք և ապօրինի վարձատրություն ստանալու, ինչպես նաև խարդախություն կատարելու բազմաթիվ դեպքեր:
Ակումբում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. քաղաքացին հիվանդանոցում մահացել է
Պարզաբանումների նպատակով վերջիններս դուրս են եկել այնտեղից և գնացել Երևան քաղաքի Փարպեցի փողոցում գտնվող Սրբ. Զորավոր եկեղեցու հետնամաս։ Այնտեղ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հ․ Մ․-ն բռունցքներով հարվածներ է հասցրել Յուրի Մինասյանի դեմքի հատվածին՝ պատճառելով ծանր զուգակցված գանգուղեղային վնասվածք՝ գանգի բազմաթիվ ոսկրերի կոտրվածքներ։ Վերջինս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։