Հասարակություն
Վայոց ձորի նորաբաց բուժկենտրոնն իր վրա է վերցնում մարզի հիվանդանոցային օղակի սպասարկումը
Ըստ Ավանեսյանի՝ նորաբաց կենտրոնը սկսել է իր գործունեությունը. «Կա ծնված երեխա, իրականացվում են վիրահատություններ, և ուրախ ենք, որ թե պացիենտներն են գոհ, թե բուժաշխատողներն են ուրախ, որ աշխատում են նման պայմաններում»։
Էջմիածնում թմրամիջոցների շրջանառությամբ զբաղվող հանցախումբ է բացահայտվել
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր խմբում ընդգրկված հնարավոր այլ անձանց առկայությունը, ինչպես նաև՝ թմրամիջոցներ ձեռք բերած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Շուրջ երեք ամիս ձեռք է բերել ու վերավաճառել առանց լիցենզավորման ծխախոտներ
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մարտի 13-ին նշված հասցեում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանց լիցենզավորման 187 տուփ տարբեր տեսակի ծխախոտ։
Երիտասարդը վնասել է Սյունիքի, Արարատի և Վայոց Ձորի մարզերի ճանապարհների արագաչափերը, ապա՝ պարեկների տեսախցիկը
2024թ. մարտի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը ոմն տղամարդ հերթով վնասում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ճանապարհներին տեղադրված արագաչափ սարքերը, իսկ պարեկային ծառայության աշխատակիցների՝ նրան մոտենալուց հետո վերջինս վնասել է նաև աշխատակիցներից մեկին ամրակցված տեսախցիկը։
Լեռնային մարզերում ձյան բարձրությունը կազմել է 20-50սմ
Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում շարունակվում են դիտվել առատ տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։