Հասարակություն
Մեկնարկել է Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 12 կմ հատվածի հիմնանորոգումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեկնարկել է Մ-3, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի կմ116+790- կմ128+718 հատվածի հիմնանորոգումը։ Հիմնանորոգվող ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը մոտ 12կմ է։
Ամասիայի տարածաշրջանում բուք է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ժամը 10․00-ի դրությամբ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Բերդաշենից Զարիշատ և Բերդաշենից Ալվար տանող հատվածներում բուք է, ճանապարհաշինարարներն իրականացնում են ձյան մաքրման աշխատանքներ։
Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13.6%-ով
Ըստ վիճակագրական կոմիտեի, այս տարվա հունվար-փետրվար ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը 2023թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 13.6%։
Մասիսում բախվել են մարդատարն ու բեռնատարը. կա զոհ
Մարտի 25-ին, ժամը 08:47-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի Հերացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած։
Կատարվում են մեծածավալ անհետաձգելի գործողություններ, նաև՝ խուզարկություններ. ՔԿ
Երեկ՝ ժամը 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։