Հասարակություն
Ավելացել են ընտանեկան բռնությունների դեպքերով դատարան ուղարկված վարույթները
ՀՀ քննչական կոմիտեն վերլուծել և ամփոփել է 2023թ. ընթացքում ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննված քրեական վարույթների շարժընթացը։
Նախկին կնոջն ու նրա քրոջը դանակահարելու համար հետախուզվողը հայտնաբերվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացվող քննությամբ պարզվել են Գյումրի քաղաքի բնակչի կողմից նախկին կնոջ ու նրա քրոջ նկատմամբ կատարված առերևույթ սպանության փորձի հանգամանքները։
Նոր ավտոմատ համակարգով 23 681 քաղաքացու կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ սոցվճար
Ինքնաշխատ համակարգի գործարկումից հետո, սկսած 2014 թվականի հուլիսից բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվություն չներկայացրած 23 681 ֆիզիկական անձի կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ, այդ թվում՝ 47 շահառու կստանա 1 մլն և ավելի դրամ։
25–ամյա երիտասարդը կալանավորվել է՝ ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
2024 թվականի մարտի 21-ին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող շենքերից մեկից «գլխուղեղի վնասվածք՝ հարցականով, քթի կոտրվածք հարցականով» և «ԳՈՒՎ հարցականով» ախտորոշումներով շտապօգնության խմբի կողմից տարբեր ժամերի իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հիշյալ շենքում բնակվող 60-ամյա ամուսիններ։
Քննարկվել են ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման նախագծի վերաբերյալ հարցեր
Մարտի 25-ին և 26-ին «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանը, գլխավոր տնօրենի խորհրդական Գ. Սևիկյանը և Գնումների բաժնի պետ Ա. Ղազարյանը հայկական պատվիրակության կազմում մասնակցել են ՌԴ Սոչի քաղաքում կայացած «Ատոմէքսպո 2024» միջազգային 13-րդ ֆորումին: