Հասարակություն
ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել «ՀայՓոստ»-ի բաժանմունքի վրա հարձակման փորձից
Լիցքավորելով խլացուցիչով ատրճանակը՝ այն պահել է բաժանմունքի աշխատակիցների վրա և, պոլիէթիլենային տոպրակը նետելով սեղանի վրա՝ պահանջել է գումար։
Նորք Մարաշում կանխվել է քաղաքացու ինքնավնասման փորձը
Փրկարարների և հոգեբանի համատեղ ուժերով կանխվել է քաղաքացի Գ. Շ.-ի (ծնված 1999 թ․) ինքնավնասման փորձը:
Մեղրիում գինու արտադրամասի գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները «Նռավան» ՍՊԸ-ում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Սյունիքի մարզ, ք. Մեղրի)։
Հայտնի է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի անունը
Գևորգ Պետրոսյանի օգտին քվեարկել է 8, իսկ Հարություն Խաչիկյանի օգտին՝ 59 հոգի։
Մանկական սրճարանի անվան տակ մանկատնից վարձակալած տարածքն այլ նպատակով են օգտագործել
Քրեական վարույթով պարզվել է, որ 2011 թվականի մայիսի 13-ին «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի և վերջինիս ազգական Լ.Հ.-ի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր՝ նոտարական վավերացմամբ, որով Լ.Հ.-ին վարձակալության է տրամադրվել «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին պատկանող զբոսայգու հարավարևմտյան մասում գտնվող՝ 500 քմ ընդհանուր մակերեսով տարածքը՝ մանկական սրճարան կառուցելու նպատակով: