Հասարակություն
Հայաստան զբոսաշրջիկներ ամենաշատը եկել են ՌԴ-ից, Վրաստանից և Իրանից
ՀՀ զբոսաշրջային կոմիտեն հրապարակել է 2024 թվականի մարտին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։
Կուրսանտի սպանության գործով նշանակված պատիժը խստացվել է
2024 թվականի ապրիլի 4-ին Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատախազի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքները և խստացրել կուրսանտի սպանության գործով ամբաստանյալների պատիժը՝ նրանց դատապարտելով ազատազրկման 18-ական տարի ժամկետով:
Կամավոր ատեստավորմանը պատրաստվելու ընթացքում վերաթարմացրի գիտելիքս. ֆիզկուլտուրայի ուսուցիչ
Անահիտ Բադալյանը շուրջ 40 տարի աշխատում է Հրազդանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Նա միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներից է, և 2023 թվականը որոշիչ էր նաև նրա համար:
Սևանա լճի մակարդակը ապրիլին բարձրացել է
Սևանա լճի մակարդակը ապրիլի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել՝ 1900.26 մ (07.04.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 7սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 9սմ-ով։
Նախարարը դիտարկել է Սպիտակ-Վանաձոր ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը այսօր Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և համայնքապետերի ուղեկցությամբ դիտարկել է Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը։