Հասարակություն
Նարեկ Մալյանը դատապարտվեց ազատազրկման
Նարեկ Մալյանը դատապարտվեց ազատազրկման՝ 1 տարի ժամկետով։ Հաշվի առնելով նրա՝ անազատության մեջ գտնվելու ժամկետը, Մալյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում 5 ամիս 7 օր ժամկետով։
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել ՆԳՆ բարեփոխումներին
Ապրիլի 10-ին տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի (ԳԾ) միջգերատեսչական նիստը։
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. ձերբակալման օրը որդին նռնակի պայթեցմամբ ինքնասպան է եղել
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում կատարված նախաքննությամբ պարզվել են Արմավիրի մարզի 43-ամյա բնակչի կողմից քրեորեն պատժելի մի շարք արարքներ, այդ թվում նաև՝ որդու հետ ավազակություն կատարելու վերաբերյալ էական հանգամանքներ:
ՊԵԿ-ը տարբեր առաքանիներից հայտնաբերել է 70 մլն դրամի «հաշիշի յուղ»
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնում օրերս օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Հայաստանի Հանրապետություն է ներմուծվելու թմրամիջոցների պարունակությամբ 3 միջազգային սուրհանդակային առաքանի։
Մշակվում է դպրոցներում անվտանգության ստանդարտների նկարագիրը
«Այդ իմաստով դպրոցներում ելումուտը հստակ կարգավորված է, և պետք է ամրագրենք, որ մեր դպրոցները, համաձայն միջազգային տարբեր հետազոտությունների, համարվում են անվտանգության տեսանկյունից ամենաապահովներից մեկը աշխարհում»։