Հասարակություն
Կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե ստեղծելու մասին։
Այնթափցի երիտասարդները կեղծ թղթադրամներով գնումներ են կատարել շուկայում
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվեցին հավաստի տեղեկություններ, որ կեղծ թղթադրամներ իրացնելու նպատակով «Մերսեդեսով» շուկա են մտել Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ` 26, 25 և 24 տարեկան երեք երիտասարդ, որոնցից երկուսը` եղբայր:
Հաստատվել է «Նոր Երևան» թաղամասում բնակարան գնելու հավակնորդ հանրային ծառայողների ցուցակը
Հաստատվել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում «Նոր Երևան» թաղամասում բնակարան գնելու հավակնորդ հանրային ծառայողների ցուցակը:
Ընթրիքից հետո խեղդել է համագյուղացուն
Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 8-ին, 63-ամյա տղամարդն այցելել է տուժողի տուն, մինչև ուշ գիշեր մնացել այնտեղ, միասին ընթրել են՝ օգտագործելով նաև ոգելից խմիչք։ Այդ ընթացքում վիճաբանություն է ծագել նրանց միջև, որի ժամանակ 63-ամյա տղամարդը ձեռքով սեղմել է 60-ամյա տղամարդու պարանոցը և հարվածներ հասցրել նրա դեմքին ու գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դիլիջանում մեքենա է այրվել
Ապրիլի 15-ին, ժամը 11:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։