Հասարակություն
Հնարավորություն կընձեռվի համայնքներում պետական ծառայություններ մատուցել
Ներկայացվող օրինագծերի փաթեթի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի համար լիազորող նորմեր սահմանելու անհրաժեշտությունից:
ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, սահմանելով այն 8.25%։
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ազատ Տ.-ն, նրա որդին և չորս այլ անձինք ռեստորանային համալիրում ընթրելիս են եղել, երբ նրանցից 46-ամյա տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել, ինչի հետևանքով վնասվել է իր ձեռքը, իսկ Ազատ Տ.-ն վիրավորում է ստացել որովայնի շրջանում: Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
ԵՄ կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում, ՆԳ նախարարության կազմավորման ու ենթակա կառույցներում ընթացող համընդգրկուն բարեփոխումներով պայմանավորված, ՀՀ ներքին գործերի նախարարության պատվիրակությունն ապրիլի 22-ից 26-ը աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում էր։
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար
Պետական եկամուտների կոմիտեում ներդրված նոր համակարգի միջոցով մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց արդեն վերադարձվում են ինքնաշխատ եղանակով, հետևաբար հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլևս չկա: