Հասարակություն
Սյունիքի Շաքի գյուղի մոտ մաքսային և լոգիստիկ կենտրոն կկառուցվի
Կառավարության հավանության են արժանացել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային և 10 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրերի ստորագրման առաջարկությունները:
Այս տարի նախատեսվում է միջին նորոգման ենթարկել 107.7 կմ ճանապարհ
2024 թվականին նախատեսվում է միջին նորոգման աշխատանքներ կատարել 107.7կմ երկարության ճանապարհահատվածներում։
Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ հանրապետության լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ։
1.12 մլրդ դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի համար
Կառավարությունը ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացնի 1 մլրդ 12 մլն դրամ՝ 16 համայնքների 21 սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու համար: Ըստ այդմ՝ նախատեսվում է համաֆինանսավորել, 2021, 2022 և 2023 թվականների մի շարք սուբվենցիայի ծրագրերը:
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ՔԿԾ օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացված տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացի Ա․ Ա․-ի կողմից դատապարտյալ Զ․ Զ․-ի անվամբ բերված հանձնուքը։