Հասարակություն
Գրիբոյեդովում համագյուղացիների վեճն ավարտվել է դանակահարությամբ
Հունիսի 1-ի գիշերը՝ ժամը 1.40-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Գրիբոյեդով գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկից կրծքավանդակի ձախ կեսի թափանցող կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել նույն տան բնակիչ 55-ամյա տղամարդու:
Կոմպոզիտորի դին հայտնաբերվել է Սևանա լճում ափից 70 մ հեռավորության վրա
Որոնողական աշխատանքներն իրականացվել են լճում, հարակից անտառում և հանդամասերում․ կիրառվել են ջրային և օդային հետախուզության միջոցներ՝ ստորջրյա «Гном» սարքավորում և անօդաչու թռչող սարք։
Կոմպոզիտորի դին հայտնաբերվել է Սևանա լճում
Սևանա լճում հայտնաբերվել է կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի դին։
Մեքենան ընկել է ձորակը, վարորդը՝ մահացել
Հունիսի 1-ին, ժամը 6.15-ի սահմաններում, «Վոլվո» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորակը և կողաշրջվել: Վարորդը՝ 43-ամյա Դավիթ Տ.-ն, մահացել է:
ՆԳ նախարարին աղետի գոտում ներկայացվել են կատարված աշխատանքները
Հունիսի 2-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է աղետի գոտի։ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն ու Ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները ՆԳ նախարարին են ներկայացրել աղետի գոտում Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները։