Հասարակություն
Ռուբիկ Մխիթարյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի դատավոր
ԱԺ-ն Ռուբիկ Մխիթարյանին ընտրել է Վճռաբեկ դատարանի դատավոր․ նրա թեկնածության օգտին քվեարկել է 70 պատգամավոր։
Հայաստանը պաշտոնապես միացավ ՆԱՍԱ-ի Արտեմիս համաձայնագրին
Արտեմիսի համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 12-ին Վաշինգտոնում՝ ՆԱՍԱ-ի գլխամասում։ Հայաստանը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, միջոցառմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։
Գողության նպատակով տանիքից պարանով իջնելիս ընկել էր պատշգամբ
Իրավապահները պարզել են պարանից ընկածի ինքնությունը: Քրեակատարողական հիմնարկում հաշվառված 51-ամյա տղամարդը ժամը 1.50-ին տեղափոխվել է 1-ին համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Ալավերդիում 42-ամյա տղամարդը վրեժխնդիր է եղել՝ փորձելով սպանել համաքաղաքացուն
Դրանից հետո, տեղի ունեցածի կապակցությամբ վրեժխնդիր լինելու նպատակով, 42-ամյա տղամարդը հաջորդ օրը՝ հունիս 10-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի շենքերից մեկի մոտ, իր մոտ ապօրինի պահվող հրազենից՝ քննության տվյալներով, «Մակարով» տեսակի ատրճանակից, դեպքի վայրում տվյալ պահին գտնվող ականատեսների ներկայությամբ, կրակոցներ է արձակել 43-ամյա տղամարդու ուղղությամբ՝ փորձելով սպանել նրան:
ԱԺ-ն ընդունեց բյուջեի կատարողականի հաշվետվությունը
Քվեարկությանը մասնակցեց միայն իշխող ՔՊ խմբակցությունը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները դահլիճում չէին։