Հասարակություն
«ՀԷՑ»-ը և «Վեոլիա Ջուր»-ը իրենց կողմից մատուցվող ծառայությունները պատշաճ չեն իրականացնում. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանին պարբերաբար հասցեագրվում են դիմում- բողոքներ այն մասին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ները իրենց կողմից մատուցվող ծառայությունները պատշաճ չեն իրականացնում։
«Զատիկ» կենտրոնում խախտել են սննդամթերքի հիգիենայի պահանջները
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Նարինե Կիրակոսյանին պատկանող «Զատիկ» երեխաների զարգացման կենտրոնում (Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։
ՀԱԷԿ-ում ընթացքի մեջ են պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները
Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) ընթացքի մեջ են պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ)՝ 2024 թվականի համար նախատեսված աշխատանքները, որոնք տեղի են ունենում սահմանված ժամանակացույցով և կավարտվեն օգոստոս ամսի առաջին 10-օրյակում:
Գեղամ Գևորգյանը կմասնակցի Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովին
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Ժնև մասնակցելու Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) Սպառողների շահերի պաշտպանության օրենքի ու քաղաքականության և Մրցակցության օրենքի և քաղաքականության միջկառավարական խմբերի նիստերին։
ՌԴ քաղաքացին փորձել է մաքսանենգ ճանապարհով հարյուրից ավելի բջջային հեռախոս ներկրել
ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է անզիջում պայքարը ՀՀ պետական սահմանով ապրանքերի անօրինական տեղափոխման դեպքերի բացահայտման ուղղությամբ: