Հասարակություն
Սամանթա Փաուերն արցախցի կանանց հետ ժենգյալով հաց է պատրաստել
Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը Երևանում ժենգյալով հաց պատրաստեց արցախցի կանանց հետ:
Դատավոր Անի Աթանեսյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
ԲԴԽ-ն մերժեց դատավոր Անի Աթանեսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը։
Անահիտ Ավանեսյանը կմեկնի Գերմանիա
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Գերմանիա։ Ավանեսյանը հուլիսի 22-23-ը Մյունխենում կմասնակցի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի 25-րդ միջազգային համաժողովին։
Գևորգ Պապոյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստը
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 8-ին ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում կայացել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստը։
Դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցվել են
ԲԴԽ որոշման համաձայն. «Բարձրագույն դատական խորհուրդը՝ քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշեց բավարարել։