Հասարակություն
ՍԱՏՄ-ն անդրադարձել է «Ռոսսելխոզնադզոր»-ից ստացված նամակին
Հուլիսի 17-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր») նամակ է ստացել այն մասին, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրել է խախտումներ և կայացրել հուլիսի 15-ից ՌԴ տարածք հայաստանյան 16 ընկերությունների արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակելու որոշում։
Ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ
«Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի, «Պետական նպաստների մասին» օրենքում ու հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթներն արժանացել են Կառավարության հավանությանը։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Արմեն Հարությունյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Տավուշի մարզ, գ․ Բագրատաշեն):
Հայտնի են ինքնաթիռի կործանումից զոհվածների անունները
Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը:
Հրազենային վնասվածք ստացածներից մեկը մահացել է, ձերբակալվել է 2 հոգի
Հուլիսի 18-ի ժամը 6.40-ին «Սևան» բժշկական կենտրոնից հայտնել են, որ որովայնի շրջանում հրազենային վնասվածքներ ստացած Սևան քաղաքի 37–ամյա բնակիչը, գիտակցության չգալով, մահացել է։