Հասարակություն
Բացահայտվել է հանցագործության 185 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 2-ից 5-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 185 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված:
Սևանա լճի ջրի միջին ջեմաստիճանը 20°C
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը առափնյա հատվածում օգոստոսի 5֊ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 20°C:
Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է
Օգոստոսի 2-ին, ժամը 17.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2115» մակնիշի մեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 14-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 49-ամյա Ռուզան Բ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Նույն օրը, ժամը 23.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
Կարմրուկի դեպքերը արդեն հավասարվում են նախորդ ամբողջ տարվա ցուցանիշին
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:
Աստանայում քննարկվել են թվային օրակարգի ոլորտում հայ-ղազախստանյան համագործակցության հեռանկարները
2024թ․ օգոստոսի 2-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի թվային զարգացման, նորարարությունների և օդատիեզերական արդյունաբերության նախարար Ժասլան Մադիևի հետ։