Հասարակություն
Հարակից անտառածածկ տարածքից ապօրինի հատել է թաց կանգուն ծառեր և տեղափոխել առանձնատան բակ
Ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վարագավանի վարչական տարածքում գտնվող եկեղեցու հարակից անտառածածկ տարածքից նույն գյուղի բնակիչը ապօրինի հատել է թաց կանգուն ծառեր և տեղափոխել իր առանձնատան բակ:
ՆԳՆ-ն զգուշացնում է՝ Երևանում խարդախության նոր մեթոդ է արձանագրվել
Վերջին շրջանում Երևանում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել:
Քննարկվել են Ուրումչի-Երևան-Ուրումչի ուղիղ չվերթի կազմակերպման մանրամասները
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Չեն Մինի գլխավորած պատվիրակությանը։
Երևանում օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար կիրականացվեն կանխարգելիչ միջոցառումներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայրաքաղաքում օդի՝ փոշով աղտոտվածության մակարդակը նվազեցնելու նպատակով իրականացվում են մի շարք կանխարգելիչ միջոցառումներ: ▫️Փոշու արտանետումը բացառող սարքերի, ավազի կույտերը ծածկող անթափանց թաղանթի բացակայության դեպքում կառուցապատող ընկերությունները կտուգանվեն:
Դատարանների բեռնաթափումը շարունակվում է. 12 հազար դիմում և 6300 թվային կարգադրություն` 7 ամսում. նախարար
Արդարադատության նախարարությունը 7 ամիս առաջ գործարկեց նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու հարթակը: