Հասարակություն
Մեծ թվով քաղաքացիներից խարդախությամբ խոշոր գումարներ են հափշտակվում. ՔԿ-ն զգուշացնում է
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին շրջանում Երևան քաղաքի բազմաթիվ բնակիչներից անդադար ստացվում են խոշոր գումարների հափշտակության` նույնաբնույթ հանցագործությունների զոհ դառնալու վերաբերյալ ահազանգեր և հաղորդումներ։
Հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում եկամտային հարկի վերադարձի սահմանափակումները
Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում հիփոթեքային վարկի շրջանակում եկամտային հարկի վերադարձի սահմանափակումները։
Մարզպետը ծանոթացել է Երանոսում երկրաշարժի հետևանքով տնտեսություններին պատճառված վնասներին
Օգոստոսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ աշխատանքային այց կատարեց Երանոս գյուղ՝ տեղում ծանոթանալու 2024 թվականի օգոստոսի 12-ի գիշերվա ընթացքում գրանցված երկրաշարժի հետևանքով տնտեսություններին պատճառված վնասներին։
Վրաստանում ՀՀ դեսպանատունը ներկայացրել է Լարս տանող Դևդորակ թունելի շրջանցիկ ճանապարհը
ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Մ-3) (Ռուսաստանի Դաշնության սահման) միջազգային նշանակության ավտոճանապարհի կմ132-կմ135 հատվածում գտնվող Դևդորակ թունելում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, 2024 թ․ օգոստոսի 15-ին, 16-ին և 17-ին, ժամը 10:00-19:00 ընկած հատվածում սահմանափակվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու ինստիտուտը կկատարելագործվի
Ավարտվել են Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ իրականացված՝ նոտարների կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու ինստիտուտի ներդրման 7-ամսյա պրակտիկայի ամփոփմանն ուղղված եռափուլ քննարկումները, ինչի արդյունքում կձևավորվի միասնական պրակտիկա: