Հասարակություն
ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչությունը ստուգայց-շրջայցեր է իրականացրել տարածքային ստորաբաժանումներ
Օպերատիվ-տակտիկական հնարավորությունների ստուգման նպատակով հրշեջ-փրկարարական ջոկատների բակերում անց են կացվել նաև տակտիկական պարապմունքներ։
Սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություն մատուցելու համար պարտադիր է միանալ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման վերաբերյալ նոր կարգավորումները։
Արենի համայնքում տեղի կունենա Արհեստների միջազգային 3-րդ փառատոնը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ը 2024 թ. սեպտեմբերի 14-15-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի Վայն գինեգործարանի բացօթյա տարածքում կազմակերպում են «Արհեստների միջազգային 3-րդ փառատոնը»: Ծրագրի նախաձեռնությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությունն է:
ՔԿ-ի վարույթներով վերականգնվել է հանցագործություններով պատճառված շուրջ 60 մլն դոլար
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ամփոփել է կառույցի բոլոր ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով պարզված՝ պատճառված գույքային վնասի վերականգնման ուղղությամբ 2024 թվականի առաջին կիսամյակում արձանագրված արդյունքները:
1 զոհ, 4 վիրավոր. վթար Ծովագյուղ-Ճամբարակ խաչմերուկում
Օգոստոսի 14-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհների խաչմերուկում իրար են բախվել «ԴԱՖ» բեռնատարը և «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենան: «Օպել Զաֆիրայի» վարորդը՝ 69-ամյա Ջուլետա Հ.-ն, մահացել է, իսկ չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: