Հասարակություն
Ի՞նչ նոր կարգավորումներ են գործելու տաքսի ծառայության ոլորտում
Սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում գործելու են նոր կարգավորումներ․ ՀՀ տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու համար պարտադիր է միանալ ՊԵԿ էլեկտրոնային համակարգին և տրամադրել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն։
Ավարտվել է «Քայլ դեպի տուն» ծրագիրը
Ավարտվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը: Այն այս տարի անցկացվել է 6 փուլով՝ հյուրընկալելով 13-18 տարեկան 600 սփյուռքահայ պատանիների 20 երկրներից։
Մեկնարկել է «Երիտասարդական խորհրդարան» պիլոտային ծրագիրը
ՀՀ Ազգային ժողովը ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի հետ համատեղ իրականացնում է նոր՝ «Երիտասարդական խորհրդարան» պիլոտային ծրագիրը: Օգոստոսի 26-ին մեկնարկած ծրագրին մասնակցում են 2022 եւ 2023 թվականների «Ամառային դպրոցի» շրջանավարտները:
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Սեպտեմբերի 3-ից կգործարկվի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը
Սեպտեմբեր ամսին գնացքը կմեկնի Երևանից ամսվա կենտ օրերին, իսկ Թբիլիսիից՝ ամսվա զույգ օրերին։