Հասարակություն
Հայաստանի և ԱՄՆ-ի մաքսային ծառայությունները կհամագործակցեն
Կառավարությունը հավանություն է տվել 2024 թ. հունիսի 11-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Երբ և որքան սիգ կարելի է որսալ Սևանա լճից
Արդյունքում՝ որոշմամբ սահմանվել է Սևանա լճից սիգի արդյունագործական որսի ևս 422 տոննա չափաքանակ՝ սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածի համար։
Հայաստանում սպանդանոցային ցանցը կընդլայնվի
Ամենասկզբում, երբ այս աջակցության ծրագրերն իրականացնում էինք, ցանկանում էինք հնարավորինս ցածր շեմեր սահմանել, դրանց հնարավորինս սոցիալական ուղղվածություն տալ:
202 մլն դրամ՝ Ներքին Հանդի 22 տան տանիքի վերանորոգման համար
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեին 2024 թ. պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում՝ 202,150.0 հազ. դրամ գումարի չափով՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի անհատական 22 տների տանիքների վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով:
Կիրանցում նոր դպրոց կկառուցվի
Կիրանցում նոր դպրոց կկառուցվի. կառավարության որոշմամբ գյուղի՝ 0,6 հեկտար մակերեսով հողամասն ամրացվել է պետգույքի կառավարման կոմիտեին՝ Կիրանցի վարչական տարածքում դպրոց կառուցելու նպատակով։