Հասարակություն
Անհայտ կորածների ընտանիքները կշարունակեն 300.000 դրամ աջակցություն ստանալ
Մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի ԼՂ ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը ևս երկու ամիս, որի համար կհատկացվի 6.6 մլն դրամ:
Դիմակավորված անձինք, ներկայանալով ԱԱԾ աշխատակից, լողավազանից կնոջ են առևանգել
2024 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14:58-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ, ապա նաև հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, երկու անձինք Երևան քաղաքի Աշտարակի խճուղի 7/2 հասցեից՝ մի կնոջ, առանց վերջինիս կամքը հաշվի առնելու, նստեցրել են «BMW» մակնիշի ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ:
Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի կանցկացվի Հայաստանում
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև ՄԱԿ Զբոսաշրջության Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի կազմակերպման վերաբերյալ» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
«Լեռնեցիների պարը» քանդակը կտեղափոխվի Մերգելյան ինստիտուտի հարակից այգի
Կառավարությունն ընդունել է որոշում, որով թույլատրվում է տեղափոխել «Լեռնեցիների պարը» քանդակը: Այն ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, որպես տեղական նշանակության հուշարձան, իսկ հուշարձանի տեղադրման վայր հանդիսանում է Պարոնյան փողոցի հ.40 հասցեի «Դվին» հյուրանոցի առջևի հրապարակը:
59-ամյա տղամարդը Արտաշատում որսորդական հրացանով օդ է կրակել
Արտաշատի բաժնում հաստատվել է ստացված տեղեկությունը: Պարզվել է, որ 59-ամյա տղամարդը, լինելով ոչ սթափ վիճակում, ժամը 21.35-ի սահմաններում իր տան մոտ՝ փողոցում, երկփողանի որսորդական հրացանով վեց կրակոցներ է արձակել օդ՝ կոպիտ կերպով խաթարելով հասարակական կարգը: