Հասարակություն
ՊԵԿ-ը գործարկել է My TAX բջջային հավելվածը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անհատ տաքսի վարորդներն այսուհետև տաքսի ծառայություն մատուցելու համար պետք է միանան հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին, պատվերն ավարտելուց հետո գեներացնեն և պատվիրատուին տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։
Թմրամիջոցի ավելի քան 150 փաթեթ է տեղադրել Երևանում
2024թ․ սեպտեմբերի 4-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկները ժամը 14:35-ի սահմաններում ծառայողական ավտոմեքենայով Գրիբոյեդովի փողոցում նկատել են քաղաքացու, ում ձեռքի մեջ երևացել է կապույտ գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված 2 փաթեթ: Վերջինս, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու, իրացնելու կասկածով տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին։ Պարզվել է, որ վերջինս Երևան քաղաքի բնակիչ է՝ 35 տարեկան։
Հայկական ոլորտային ընկերությունները կմասնակցեն «ԱՅԴԵՔՍ 2025»-ին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի փետրվարի 17-21-ն Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կայանալիք «ԱՅԴԵՔՍ 2025» (IDEX 2025) պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին:
Fastex-ը՝ առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնության գլխավոր գործընկեր
Winds of Armenia առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությունն այս տարի տեղի է ունեցել սեպտեմբերի 6-10 Սևանում։ Միջոցառման գլխավոր գործընկերը Fastex-ն էր։
Քննարկվել է դատավորների և դատախազների գնահատման միջոցառումը
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսի հետ: