Հասարակություն
Ձերբակալվել է Շիրակի մարզպետարանի պաշտոնյա և դպրոցի տնօրեն
Թե ինչ գործի շրջանակներում են նրանք ձերբակալվել, կոմիտեից մանրամասներ չհայտնեցին։
Բացահայտվել է բարձր լարման հաղորդալարերի գողությամբ զբաղվող խումբ
2024 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում «ՀԷՑ» ՓԲԸ-ի հյուսիս-արևելյան տեղամասի աշխատակցից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ Գավառ քաղաքի Ծաղկաշեն բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում գտնվող շուրջ 2000մ, 3000մ և 1500մ էլեկտրական բարձր լարման հաղորդալարեր են գողացվել՝ պատճառելով ընդհանուր շուրջ 4.400.000 ՀՀ դրամի վնաս։
ԼՂ-ում կենսաթոշակ ստացածներին ՀՀ-ում այն կվճարվի գործող օրենսդրությամբ
ԱՍՀ նախարարությւոնը ներկայացրել է հարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակային իրավունքի ձեռքբերման, նշանակման ու վճարման գործընթացի վերաբերյալ։
ՆԳՆ ներկայացուցիչները մասնակցել են Կին ոստիկանների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին
Հայաստանում Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) աջակցությամբ՝ սեպտեմբերի 1-ից 5-ը աշխատանքային այցով ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում էր ՀՀ պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին Ներքին գործերի նախարարության և Քննչական կոմիտեի ներկայացուցիչներ:
ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական ապատեղեկատվությունը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00։15-01։05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։