Հասարակություն
Աշխատանքի տոնավաճառ՝ Հրազդանում
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-14:30 Հրազդան քաղաքում (հասցե՝ Սահմանադրության հրապարակի հարակից պուրակ) տեղի կունենա «Գտի՛ր աշխատանք» խորագրով աշխատանքի տոնավաճառ, որի նպատակն է գործատուներին, աշխատանք փնտրողներին, մասնագիտական ուսումնական հաստատություններին և այլ շահագրգիռ կողմերին միավորել մեկ հարթակում, կազմակերպել գործատուների և աշխատանք փնտրողների հանդիպում և անմիջական շփում, մասնակիցներին ծանոթացնել աշխատաշուկայի զարգացման միտումներին, խթանել զբաղվածության մակարդակի բարձրացումը:
Հիմնանորոգվում է Երևան - Ձորաղբյուր ավտոճանապարհը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Տ-6-29, Երևան (Բագրևանդի փող.)- Ձորաղբյուր (Տ-6-42) ավտոճանապարհի կմ0+000-կմ5+200 հատվածում։ Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 5.2կմ է։
Վաղարշապատ համայնքում հիմնանորոգվում և կառուցվում են մի շարք մանկապարտեզներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում հիմնանորոգվում և կառուցվում են մի շարք մանկապարտեզներ:
Ծխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է 288.8 մլն դրամ չվճարված հարկը
Կատարված նախնական հաշվարկի համաձայն` ՍՊ ընկերության կողմից թերհայտարարագրվել է ծխախոտի մասով իրացման շրջանառությունը, որի արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկ։
Հայկ Մամիջանյանի ծառայողական մեքենան տարվել է ոստիկանություն
Մեր տեղեկություններով, Հայկ Մամիջանյանը մեքենայում չի եղել։