Մամուլ
ԳՇ նախկին պետը կվերադառնա Հայաստան, թե կվարվի Լենինի նման․ «Հրապարակ»
Նրանք համակիրներ են հավաքագրում, մի քանի գրասենյակ են բացել Երևանում և Էջմիածնում, առաջիկայում նախատեսում են նաև այլ մարզերում: Խոսակցություններ կան, որ Արշակ Կարապետյանը նաև լրատվամիջոց է ուզում բացել, որով կիրականացնեն իրենց քաղաքական թիմի պրոպագանդան։
Ի՞նչ ունեցվածք ունի երիտասարդ փոխնախարարը․ «Ժողովուրդ»
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի երիտասարդ տեղակալ Արմեն Սիմոնյանը, որ պաշտոնի նշանակվել է 2019 թվականին, բացի փոխնախարարի վարձատրությունից, 2022 թվականին ստացել է 15 հազար 600 եվրո և 2020-ին ստացել է 31 հազար 200 եվրո վարձատրություն:
Բաքվում պահվող ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետը լրանում է․ «Հրապարակ»
Ըստ ադրբեջանական օրենսդրության, նախնական կալանքի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 18 ամիս:
Վարդազարյանի գործով Վճռաբեկի դատավորին կանչել են դատարան․ «Ժողովուրդ»
Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար:
ԼՂ–ից տեղահանվածներին բնակարանով ապահովելու ծրագիր է մշակվում․ «Հրապարակ»
Խոսքը բնակարաններով ապահովելու ծրագրի մասին է։ Նախատեսվում է յուրաքանչյուր արցախցու 5 մլն դրամի սերտիֆիկատ հատկացնել, որոնք կօգտագործվեն բացառապես բնակարան գնելու պարագայում։ Ասենք, 4 հոգանոց ընտանիքը 20 միլիոն դրամ կստանա: