Մամուլ
ՆԳՆ փոխնախարարի ամուսնուն թույլատրվել է փոփոխություն կատարել հայտարարագրում. «Ժողովուրդ»
Արշակ Վարդապետյանը 2018 թվականի ապրիլի 12-ին հիմնադրել է «Արմոթորս» ՍՊԸ-ն, որը, պետական եկամուտների կոմիտեի տվյալներով, զբաղվում է մանրածախ առեւտրով, բայց գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։ Այս ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է հենց Վարդապետյանին, որի մասին նա չի նշել իր հայտարարագրում։
Սրբազանին առաջարկել են իր թեկնածությունը հաստատող փաստաթո՞ւղթ ստորագրել. «Ժողովուրդ»
Քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին առաջարկել են ժամանակավոր կառավարության վարչապետի պաշտոնում իր թեկնածությունը հաստատող փաստաթուղթ ստորագրել:
Սրբազանը պարտիզանություն է անում. «Հրապարակ»
Որոշ գործիչներ անգամ գրավոր առաջարկներ եւ ելույթի թեզեր են ներկայացրել սրբազանին, բայց ոչ ոք չգիտի, թե դրանցից որից կօգտվի նա եւ ինչ ելույթ կունենա, ի վերջո։ Ասում են՝ ամեն ինչ կախված է հավաքվածների քանակից եւ տրամադրություններից։
Ավագանու անդամները չեն կարողանա հանրային ծառայող լինել․ «Ժողովուրդ»
Օրենսդրական փոփոխությունը նախատեսում է, որ ավագանու անդամները չեն կարողանա այլևս համատեղել իրենց պաշտոնը հանրային և հանրային ծառայության պաշտոնների հետ:
Ո՞ւմ անուններն են քննարկվել․ «Հրապարակ»
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեր աղբյուրները վստահեցնում են, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը վարչապետական մարմաջով չի տառապում և չի ուզում` թեկուզ ժամանակավոր, վարչապետ դառնալ։