Մամուլ
Արցախի Սահմանադրությունում առանցքային փոփոխություններ կլինեն. «Հրապարակ»
«Նախատեսվելու է վարչապետի պաշտոն և այլն, կառավարության ծրագիրը հաստատվելու է ԱԺ-ի կողմից, ԱԺ-ն հնարավորություն կունենա անվստահություն հայտնել կառավարության ծրագրին, մինչդեռ հիմա ի գիտություն է ընդունվում ծրագիրը»:
ԵՊՀ-ում կրքերը չեն հանդարտվում. «Փաստ»
Ավելին, համալսարանականների խոսքով, ԵՊՀ ղեկավարությունը դիմել է նաև որոշակի խորամանկության. որոշ երիտասարդ դոցենտների և ակտիվ դասախոսների, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն, փորձել են սիրաշահել և տարբեր վարչական աշխատանքներ առաջարկել, ինչը, սակայն, կտրականապես մերժվել է:
Վահան Քերոբյանի նախաձեռնած կառուցվածքային փոփոխությունների հետևանքը. «ժողովուրդ»
«Ժողովուրդի» աղբյուրները փոխանցեցին, որ մեխանիզմն այսպիսին է՝ նախարարությունը հայտարարում է այս կամ այն մասնագետի ընդունման արտաքին մրցույթ, բայց մրցույթի արդյունքներով հաստատում նախարարության աշխատակցին: Սա թերևս նախարար Քերոբյանի հերթական ձևական նախաձեռնությունն է՝ ցույց տալու, թե որքան թափանցիկ է աշխատում իր ղեկավարած գերատեսչությունը:
Հակված են ԱԳ նախարարի մասնակցությամբ փակ նիստ հրավիրելուն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջիկայում (գուցե հենց այսօր) նիստ է հրավիրելու, որին անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի: Իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, քննարկելու է եկող շաբաթ մեկնարկող խորհրդարանական քառօրյայի օրակարգն ու հստակեցնելու, թե որ նախաձեռնության մասով ինչ դիրքորոշում պետք է որդեգրեն:
Իշխանությունը մտադիր է Վանաձորի համայնքապետի ժպ նշանակել. «Հրապարակ»
«Մամիկոն Ասլանյան դաշինքի» ավագանու անդամ Արթուր Օհանյանը ասաց, թե իրենք ևս լսել են, որ ուզում են ԺՊ նշանակել, բայց հույս ունեն, որ այդքան բացահայտ օրենքը չեն խախտի։