Մամուլ
Ի՞նչ հետևանքներ կունենա Երասխում զորքերի հայելային հետ քաշումը. «Հրապարակ»
Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից»,- ասաց նա` հավելելով, որ հայկական կողմը սպասում է այս առաջարկի շուրջ Ադրբեջանի արձագանքին։
Ադրբեջանցիների առաջ գալը գյուղի հովիվն է առաջինը տեսել. «Հրապարակ»
Գյուղի հովիվն է առաջինը տեսել, դա շատ բարձրադիր բարձունք ա, հիմա էլ որ ձյուն ա, չենք բարձրանում, էդ օրը անասունները գնացել, չեն եկել, բարձրացել ա, որ տեսնի՝ էդ բարձունքի՞ն են, նկատել ա վրանները։ Հիմա էդ կողմը չենք էլ գնում, որ իմանանք՝ ինչ ա կատարվում
Հայաստանում A4 ֆորմատի թղթի դեֆիցի՞տ է. «Հրապարակ»
Կապվեցինք ՊԵԿ՝ կա՞ թղթի ներկրման հետ կապված որևէ խնդիր, պատասխանեցին․ «ՀՀ-ում Ա4 ֆորմատի թղթի ներմուծման մասով որևիցե սահմանափակումներ չկան, մաքսային ընթացակարգով որևէ փոփոխություն կամ նորամուծություն, կամ արգելք չկա»։
Սեյրան Օհանյանին կրկին կանչել են Քննչական կոմիտե. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախկին նախարար« ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին կրկին վկայի կարգավիճակով կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության:
Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին. «Ժողովուրդ»
Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել խաղաղ, ժողովրդավար և բարեկեցիկ ապագայի կերտմանը Հարավային Կովկասում։ Մենք` որպես Մինսկի խմբի համանախագահ, Հայաստանին ու Ադրբեջանին կոչ ենք անում շարունակել ու ընդլայնել դիվանագիտական շփումները՝ գտնելու համապարփակ լուծումներ բոլոր չկարգավորված խնդիրներին։ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այս ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին։