Մամուլ
Սանոսյանի կինն աշխատում է ամուսնու ղեկավարած նախարարությունում «Ժողովուրդ»
Նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Ռուզաննա Տոնոյանն արդեն երկու տարի է, ինչ աշխատում է փաստաթղթաշրջանառության բաժնում որպես մասնագետ:
Ինչ եղավ 15 կետանոց «ճանապարհային քարտեզի» ճակատագիրը. «Ժողովուրդ»
Մինչ օրս, սակայն, 15 կետանոց «ճանապարհային քարտեզի» մի քանի դրույթներ են ընդամենը կատարվել, այն էլ՝ մասամբ: Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի առաջնահերթության, Արցախում բնականոն կյանքի վերադարձի հարցերը փաստացի չեն լուծվել:
«Հրապարակ». Ազգային հերոս, թե՞ «հանցագործ»
Այսինքն, մենք պարտվել ենք նրա և նրա նմանների պատճառով։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը որոշեց ոչ միայն վերջինիս նախարար նշանակել, այլև պատերազմի թեժ օրերին՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային հերոսի կոչում շնորհել»:
Ինչպե՞ս է անցել Մարուքյանի առաջին «քննությունը». «Փաստ»
«Փաստ» թերթի դիվանագիտական աղբյուրները նշում են, որ հատկապես այս տեսակետից բրյուսելյան գագաթաժողովը մեկնարկային «քննություն» է եղել հատկապես նորանշանակ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի համար, քանի որ նշանակումից հետո սա նրա առաջին պաշտոնական այցն էր:
Ընդդիմությունը պատրաստ չէ պայքարել. «Հրապարակ»
Տեղեկացանք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի վերջին թափուր տեղի համար էլ է թեկնածու առաջադրել, չնայած, ըստ օրենքի, այդ տեղը լրացնելու իրավունքը վերապահված էր ընդդիմությանը։